Տե՛ր, մեծ ես Դու և փառավորյալ, սքանչելի ես աննվազ զորությամբ։ Թող Քեզ ծառայեն Քո բոլոր արարածները, որովհետև Դու ասացիր, և նրանք գոյացան, Դու առաքեցիր Քո Հոգին, և նրանք ընդունեցին այն ու կազմավորվեցին, և ոչ ոք չկա, որ հակառակ լինի Քո ձայնին։ Լեռներն իրենց հիմքով ջրերի հետ սասանվեցին, ժայռերը մոմի նման հալվեցին Քո դեմքի առջև, բայց Դու քավիչ ես նրանց համար, ովքեր երկյուղ են կրում Քեզնից, քանզի անուշ բուրմունքի համար փոքր է յուրաքանչյուր զոհ, և չնչին` այն ճարպը, որ Քեզ համար ողջակեզ է, սակայն հավիտյանս մեծ է նա, ով երկյուղած է։ Հուդիթ 16. 16-19
ԱՂՈԹԱՐԱՆ
Օգնիր, Տեր իմ, հավատքի դուռը չփակեմ վրաս` Անհավատության անհույս բերկրությամբ, ՈՒ թող հավատս ինձ բավարարի Քեզ մոտենալու` Քեզնից առնելու ինձ խոստացվածը` Ներումով հանդերձ, Քանզի դու գիտես, որ կավ ենք անգո, ՈՒ Քեզնով ենք լոկ իմաստավորվում, Օգնական եղիր, հզոր Տիրակալ, Ապավեն անքեն, մի մտիր մարտի ոչնչության հետ, Զի անզոր եմ շատ ու գետնատարած, Ողորմիր, Միջնորդ, մի թող տարագիր։
ՀԱԿ-ում որևէ կերպ կոնսենսուսի չեն կարողանում հանգել: Որքան էլ փորձում են առերես ցույց տալ, որ հաջողեցրին միասնական ճակատով հանդես գալ, համամասնական ցուցակագրում ոչ մի կերպ չի ստացվում: Եվ չի բացառվում, որ այդ «գրվածքը» դառնա գայթաքար, որի վրա երևակվեն ՀԱԿ-ի բոլոր «հմայքները»: ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱԿ-ի ռուսոմանիան, որն առաջին տրոհման և «Ազատ դեմոկրատների» առաջացման պատճառներից էր, լիուլի «նադայել» է արել ՀԱԿ-ի մի շարք, այդ թվում` նույնիսկ ռուսոֆիլ ուղղվածության տղերքին: Լևոն Զուրաբյանի մոսկովյան «պախաժդենյաները» դեպ Կարախանյան, մի քիչ էլ կրեմլյան վարչության պետերից մեկի շրջակայք, այնտեղից էլ` մի անգամ ՀՀ իշխանությանը «հղված» երեք պահանջներ, «մույս» անգամ` ԲՀԿ-ին նվիրված «վերլուծություններ», «նադայել» են արել ՀԱԿ-ի մի մասին, ինչի առնչությամբ ՀԱԿ-ի որոշ անդամներ փորձել են պարզեցում մտցնել խաղի կանոններում: Այն է` կամ պետք է հստակ պայքարել այս իշխանությունների դեմ, գնալ, այսպես ասած, իրական-անարյուն հեղափոխության, ինչի հնարավորությունն իրենք արդեն կորցրե
մանրամասն
Չնայած հանգամանքին, որ որոշ փորձագետներ պնդում են, թե ԲՀԿ-ն առավոտյան սերժական է, կեսօրին` քոչարյանական, երեկոյան` հովիկական, «а ночью начинается кариес»: Այդքան էլ այդպես չէ: Որոշ օրթոդոքս ԲՀԿ-ագետներ, է՛լ ավելի առաջ գնալով գրազի առաջարկ են անում, թե` «կտեսնեք, ԲՀԿ-ն ըսենց խելոք ամեն ինչի կհամաձայնի, տազ կանի, վերջին պահին բոլոր 41 ընտրատարածքներում թեկնածուներ կառաջադրի, ինչպես միշտ` պայմանավորվածությունները կխախտի»: Այդպես էլ չէ: Չնայած` սպասենք մինչև չորեքշաբթի, այդ օրն ամեն ինչ պարզ կլինի: Իսկ մինչ այդ ֆիքսենք. ԲՀԿ համամասնական ու մեծամասնական այս ողջ «բալագանը» «բազարի», մի ավելի «թիքա» պոկելու համար էր: Չստացվեց: Համենայն դեպս, օրերս կոալիցիոն լիդերների մակարդակում նախնական պայմանավորվածություն է ձեռք բերվել` նախորդ տարի ստորագրված կոալիցիոն հուշագրի «ոգուց ու տառից» բխած` մեծամասնականի «կարկանդակի» համամասնման հետևյալ պատկերով` ՀՀԿ-23, ԲՀԿ-7, ՕԵԿ-2 մեծամասնական տեղեր, ուր միմյանց հետ չեն մրցակցելու: Վիճարկելի են ԲՀԿ չորս (որոնցից ընտրված պատգամավորները հետագայում են &laq
մանրամասն
Պարզվում է` էս ԲՀԿ-ն խախտում է խաղի կանոններն ու «պրոսչյոտ» թույլ տալիս «կյանքի բոլոր բնագավառներում»: Օրերս Արթիկի մեր աղբյուրները տեղեկացրին, որ ԲՀԿ-ն արդեն իսկ ցուցակագրում է մարդկանց` մայիսյան «իդոսներին» ընդառաջ: Ընտրությունների «մոմենտով»: Ասում, բացատրում, օրինակ ծառայում, որ քսան հազար դրամի դիմաց պետք է արթիկցիներն իրենց ձայնն այդ օրը տան` ո՞ւմ: Ճի՛շտ եք, ԲՀԿ-ին: Արթիկցիների ուրախությանը չափ ու սահման չկա: Նախ` մնացած կուսակցություններն ասել են` տասը կտանք, ավելին չի կարելի: Հետո էլ` արթիկցիները միամիտներից չեն. նրանք առավոտյան չեն գնալու քվեարկության: Ոչ էլ կեսօրին: Սպասելու են երեկոյին, որովհետև համոզված են, որ էդ ԲՀԿ քսանը իրիկվա («գիշերն անո՜ւյշ է, գիշերն` հեշտագին») շեմին կբազմապատկվի, կքառապատկվի, ու իրենք արդյունքում համ կույս կմնան, համ լիքը հաճույք կստանան` «գցելով» ԲՀԿ-ին. կվերցնեն փողը ԲՀԿ-ից, կքվեարկեն ՀՀԿ-ի կամ, ում սրտներն ուզի` նրա համար: Չնայած էս դեպքում ՀՀԿ-ն ու նրա Սամվել Ալեքսանյանները մտածելու լիքը բան են ունենում, որովհետև իրենք ևս պետք է կարողանան հավասարը
մանրամասն
ԲՀԿ-ն չի անդամակցի EPP-ին: Ըստ հավաստի աղբյուրների` վերջինիս հայտը մերժվել է: Եվ ամենևին ոչ այն պատճառով, որ նրա արտերկրների բարեկամները, չգիտես ինչու, «բռնակալների» շքերթն են լրացնում, ու Լուկաշենկոն էլ Եվրոպայի «վերջին բռնակալն» է: Բատկան, ինչ խոսք, եվրոպաներում վաղուց «իզգոյի» կարգավիճակ ունի, սակայն դա ոչ մի կապ չունի ԲՀԿ-ի հետ. չնայած շատ «հմայիչ» ու տպավորիչ էր ստացվում Տիգրան Սարգսյանի ամենակարողության մասով լեգենդը` առ այն, որ նա, փաստորեն, «ասող» է «դառնում» ոչ միայն ՀՀԿ-ում, Հայաստանում, այլև, հասկանում եք, ալամ աշխարհում: ԲՀԿ-ին մեժել են բոլորովին այլ պատճառներով. օլիգարխ կուսղեկավար ունենալու դրվագով և քաղաքական, գաղափարախոսական «պակասությունների» ֆակտորներով (իրականում` ոտից գլուխ ռուսական շահը սպասարկելու մոմենտով, ինչը, սակայն, տեղ չի ունենա պաշտոնական պատճառաբանության «թուղթ ու գրում»): Ի դեպ, EPP-ն մերժել է նաև Ադրբեջանին: Առավել ստույգ` «Ենի Ադրբեջան» կուսակցությանը: Սակայն, որպես բարոյական փոխհատուցում, փետրվարի 9-ին, այդ կուսակցության հաշվով, անցկաց
մանրամասն
Մեր տեղեկություններով` ԲՀԿ-ն կանգնած է նոր տրոհման շեմին. աղի բլիթի գիշերը, թե առավոտը, հայտնի չէ, հայտնի է միայն, որ ԲՀԿ Շենգավիթի տեղական կառույցի ղեկավար Ռուբեն Մասումյանը (Բենզին Ռուբո) օրերս դուրս է եկել ԲՀԿ-ից: Շենգավիթի կառույցի ԲՀԿ մի շարք ներկայացուցիչներ արդյոք տեսե՞լ են նույն մարդուն երազում, ինչ պարոն Մասումյանը, որպեսզի «մաս» կազմեն «անջատողական-սեպարատիկ» այդ շարժմանը։ Փորձագետները պնդում են` անշուշտ, որովհետև այս դեպքում ևս, ինչպես Արարատում, հայտնի ԲՀԿ-ականն իր հետևից լիքը ԲՀԿ-ականներ կտանի: Էս դեպքում, փաստորեն և «ուրեմն», Շենգավիթը նույնպես` «արդե՛ն»: Կմիանա Հայաստանի՞ն: Զանգահարեցինք ԲՀԿ գրասենյակ` Խաչիկ Գալստյանին` ճշտելու աղի բլիթից հետո տեսած երազի բոլոր «հմայքները». այն է` դո՞ւրս է եկել ԲՀԿ-ից Շենգավիթի կառույցի ղեկավարը, թե՞ ոչ, և լուրերը համապատասխանո՞ւմ են իրականությանը։ Մեր հարցմանն ի պատասխան Խ. Գալստյանն ասաց, որ Շենգավիթի ղեկավար Մասումյանը գտնվում է արտերկրում (արտերկիրն էլ Մոսկվան է- հեղ.), այդ իսկ պատճառով Շենգավիթի կառույցի նոր ղեկավար է նշանակվել Ավետիս
մանրամասն
Երեկ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից ազատ արձակվեց «Հայկական ժամանակ» օրաթերթի փոխխմբագիր, ճանաչված լրագրող Հայկ Գևորգյանը (կալանքի փոխարեն խափանման միջոց է ընտրվել ստորագրությամբ քաղաքից չբացակայելը)։ Լրագրողն այս ձերբակալությունը համարում է մասնագիտական գործունեության դեմ ուղղված քայլ, վստահեցնելով, որ դա չի կարող խանգարել իր հետագա գործունեությանը։ Հայկը հավաստիացրել է, որ ձերբակալության ժամանակ իր նկատմամբ բռնություն չի կիրառվել, ավելին, նրա խոսքով, «երեք հրաշալի օր» է անցկացրել` շփվելով տարբեր մարդկանց հետ։ Գլխավոր դատախազության տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ Հայկ Գևորգյանը մեղադրվում է ոչ մեծ ծանրության հանցանք կատարելու մեջ, նախկինում դատապարտված չի եղել, ունի մշտական բնակության վայր, ուստի նման պայմաններում բացակայում է նրան կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը։ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Անկուսակցական, բայց ՀՀԿ խմբակցության անդամ Սեդրակ Սարոյանը, որը 019 ընտրատարածքից է պատգամավոր դարձել, այս անգամ ևս որոշել է առաջադրվել: Փորձեցինք պատգամավորից ճշտել այս տեղեկության հավաստիությունը, սակայն Սարոյանը չցանկացավ անգամ հարցը լսել: Այս ընտրատարածքում առաջադրվելու ցանկություն է հայտնել նաև ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը (Ճոյտ): Ինչպես փոխանցում է մեր աղբյուրը, այս «հողի» վրա ներքին հակադրություն է զարգանում Սարոյան-Հակոբյան տանդեմում, ինչը դեռևս զսպում է ՀՀԿ-ն՝ ոչ մեկին հստակ «այո» չասելով: Չնայած Հակոբ Հակոբյանն այս օրերին տարբեր խողովակներով կուսակցությանը հավատարմության մեսիջներ է հղում, սակայն, ասում են, Սեդրակ Սարոյանն էլ պարապ չէ. որտեղ պետք է՝ «զինվորական» երդում է տալիս: Թե ում «ճանը ալչու կկանգնի» այս ընտրատարածքում, ՀՀԿ-ն դեռ չի հստակեցրել: Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
ՀԱԿՈԲ ՀԱԿՈԲՅԱՆ (անկախ պատգամավոր) -Դուք որոշել եք նորից առաջադրվել այն նույն տարածքում, որտեղ կրկին ցանկանում է իր թեկնածությունն առաջադրել մարքսիստ Դավիթ Հակոբյանը: Մարքսիզմի գաղափարների հետ մրցակցությունն ինչպե՞ս եք պատկերացնում: -Ճիշտն ասած, չգիտեմ` բացի ինձնից էլ ով է ուզում իմ ընտրատարածքում առաջադրվել: Իսկ գաղափարներն ընդունել- չընդունելն ընտրողի խնդիրն է: Եթե ուզենան գնալ մարքսիստի հետևից, նրան էլ ձայն կտան: -Ինչպիսի՞ մրցակից է Ձեզ համար «մարքսիզմի ծանր հրետանին»: -Նախորդ ընտրությունների ժամանակ էլ նա առաջադրվել էր: Ես հավաքել էի 21 հազարից ավելի ձայն, մարքսիստը՝ շուրջ 7 հազար: Այսքանով ամեն ինչ արդեն պարզ է: -«Դառը» փորձը հաշվի չի՞ առնվում: -Երևի թե ինքը պիտի այդ հարցին պատասխանի: -Իսկ ինչո՞ւ որոշեցիք նորից առաջադրվել, պատգամավորի աթոռն այդքան քա՞ղցր է: -Աթոռի քաղցրության խնդիր չկա: Ես Ազգային ժողովում ինձ շատ լավ եմ զգում, օրենքների քննարկմանը միշտ մասնակցում եմ և այսօր շատ լավ աշխատում եմ: ՈՒզում եմ շարունակել իմ գործ
մանրամասն
...թե ՀՅԴ «պյուրոյի» ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը վերջին շրջանում անչափ հաճախ է հյուրընկալվում նախագահական ռեզիդենցիայում: Սերժ Սարգսյանին: Նա, ասում են, միշտ բուռն սեր ու մղում է ունեցել դեպ «ռեզիդենցիա», սակայն վերջերս, մասնավորապես ԱՄՆ պետդեպի` Հայ դատին «հարկավորի» մասին զգուշացումից հետո, այդ սերն էլ ավելի մեծ բխումների է հասել: Լավատեղյակները պնդում են, որ այդպես էլ ընդդիմություն չդարձած ՀՅԴ-ն և նրա առաջնորդն անում են ամեն ինչ, որպեսզի ապագա խորհրդարանում գոնե հինգ տոկոսի շեմը հաղթահարելու շանս «ունենան»: Ավելին, հնարավոր է չդավաճանող «հին ընկերները» մտնեն ապագայում կազմվելիք իշխանական կոալիցիայի մեջ, իսկ 13-ին պաշտպանեն Սերժ Սարգսյանի թեկնածությունը նախագահական ընտրություններում:
«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է ԱԺ ՀՀԿ խմբակցության անդամ ԿԱՐԻՆԵ ԱՃԵՄՅԱՆԸ
«ՄԹՆՈԼՈՐՏՆ Է ԻՆՏՐԻԳԱՅԻՆ, ՈՐ ԲՆՈՐՈՇ Է ՆԱԽԸՆՏՐԱԿԱՆ ՇՐՋԱՆԻՆ» -Քաղաքական դաշտն ընտրություններից երեք ամիս առաջ ինչպե՞ս եք գնահատում: -Հետաքրքիր, ինտրիգային, նախընտրական սրվող պայքարի վիճակում, գործողություններն արագանում են ժամանակի հետ ուղիղ համեմատական, օրվա մեջ այնքան տեղեկություն է կուտակվում, որ նույնիսկ ուզում ես ընտրությունների օրը շուտ գա ու անցնի: -Ինտրիգներն ընդդիմություն-իշխանություն դաշտո՞ւմ են, թե՞ իշխանության ու ընդդիմության ներսում: -Մթնոլորտն է ինտրիգային, որ բնորոշ է բոլոր նախընտրական ժամանակահատվածներին, բոլոր երկրներում: Բնականաբար, քաղաքական ուժերը` իշխանական և ընդդիմադիր, իրենց ռազմավարությունն ու մարտավարությունն են հստակեցնում, ճշտում են համամասնական ընտրակարգի ցուցակները, մեծամասնական ընտրակարգով առաջադրվող թեկնածուներին: Այս գործընթացները չեն կարող ինտրիգներ չպարունակել: Նախընտրական փուլում արդեն քաղաքական ուժերը պարտադրված են վերջնական որո
մանրամասն
«Նախանձը քաղաքական կատեգորիա չէ, բայց ՕԵԿ-ին նախանձում են բոլորը»,- երեկ քաղաքական նախանձի շուրջ իր դիրքորոշումը կրկին վերահաստատել է ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանը` անդրադառնալով այն խոսակցություններին, թե Արթուր Բաղդասարյանը հոգնել է ԱԺ-ից ու նպատակ չունի պատգամավոր դառնալու կամ այլ պաշտոն զբաղեցնելու։ Նա ասել է, թե որքան մոտենում են ընտրությունները, այնքան բամբասանքները մեծանում են։ Նկատելով, որ իրենց կուսակցությունն արդեն 15 տարի մասնակցում է համապետական բոլոր ընտրություններին ու կարողանում է ծանրակշիռ ձայներ հավաքել, տիկին Բիշարյանը վստահեցրել է, որ այս անգամ էլ ՕԵԿ-ը կարող է ժողովրդի ձայնին ապավինել` հավելելով, որ թեև իրենց համամասնական և մեծամասնական ցուցակները դեռևս պատրաստ չեն, բայց հնարավորինս բացառելու են համամասնական ցուցակում գործարարների ներգրավումը։ Անդրադառնալով ընտրություններին առանձին մասնակցելու հարցին, ՕԵԿ խմբակցության ղեկավարը փաստել է. «Ընտրություններին ի սկզբանե առանձին ենք գնացել, հետո ենք կոալիցիա կազմել։ Էնպես չի եղել, որ մեկ անգամ միասնական ենք գնացել, հիմա որոշեցինք առանձին գնալ»։ Տիկին Բիշարյանը նաև&n
մանրամասն
Երեկ մեկնարկեց չորրորդ գումարման Ազգային ժողովի վերջին նստաշրջանը՝ 97 պատգամավորով: Ոչ մեկն այլևս այս քառօրյայով չէր «ապրում», դահլիճում ու միջանցքներում թափառում էր ընտրությունների «ուրվականը»: «Թարսի» նման ԱԺ շենքն էլ այնքան ցուրտ էր, անհաղորդ: Ասացին, դեռ «խորթ մոր» նման է տաքացնում, ոչինչ, վաղը արդեն լավ կլինի: Հավատացինք: Նիստն սկսվեց ավանդական հարց ու պատասխանով: «Ժառանգությունն» էլի հիշեց հայ-թուրքական արձանագրությունները: ԱԺ խոսնակ Սամվել Նիկոյանի պատասխանն էլ սպասված էր՝ դա նախագահի գործն է, բայց անձամբ կողմ է մեծ օրակարգից արձանագրությունների մասին օրինագիծը դուրս չթողնելուն։ «Ժառանգություն» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը նորից պատգամավորների գլուխներն էր հաշվում՝ «իրենն էլ հետը»: Թվում էր, ամեն ինչ կընթանա միապաղաղ, մշտական հունով, սակայն ինտրիգը դեռ առջևում էր: Նախընտրական մարաթոնի «հոտը» զգացվեց կառավարության ներկայացրած «Կանխիկ գործառնությունների սահմանափակումների մասին» օրինագծի քվեարկության ժամանակ, երբ ԲՀԿ-ն էլի «քցեց» կոալիցիոն մյուս գ
մանրամասն
Եվրամիությունը միանգամայն որոշակի մտադրություն ունի Հարավային Կովկասի պետությունները ներմիավորելու (ինտեգրելու) իր կառույցներին։ Այդ պետությունները Եվրախորհրդի անդամ են, ընդգրկված են «Մերձավոր հարևաններ» և «Արևելյան գործընկերություն» ծրագրերում, ինչն արդեն զգալի փոփոխությունների է հանգեցրել արտաքին և ներքին քաղաքականության մեջ։ Եվրոպական ընկերակցությունն ավելի ու ավելի մեծ ազդեցություն է գործում այդ պետություններում ընտրությունների անցկացման, օրենսդրության բարեփոխման, քաղաքացիական հասարակության և, մասամբ, նրանց տնտեսության զարգացման վրա։ Միաժամանակ, Հարավային Կովկասի վրա Եվրամիության ազդեցությունը առայժմ արմատական նշանակություն չունի, նախ և առաջ անվտանգության, հակամարտությունների կարգավորման և արտաքին քաղաքականության հարցերում։ 2004-ի մայիսի 12-ին Եվրամիության ղեկավարությունը դիմեց Հարավային Կովկասի երեք պետություններին, հույս հայտնելով, որ կշարունակվի համագործակցությունը տնտեսական աճի ցուցանիշների բարձրացման և ապօրինի ներգաղթի ու կազմակերպված հանցավորության դեմ պայքարի ասպարեզներում։ Եվրահանձնաժողովի կարծիքով, Հայաստանը, Վրաստանն ու
մանրամասն
Աշխարհում տեղի ունեցող կարևոր, հաճախ նաև արյունալի իրադարձությունների մեջ առաջին հայացքից լիովին մոռացվել ու անգամ հրատապությունը կորցրել է այնպիսի լուրջ և, անշուշտ, հեռագնա հետևանքներով հղի թեմա, ինչպիսին «թյուրքական աշխարհի միասնությունն» է։ Ավելին, չնայած այդ գաղափարի ջատագովների բոլոր ջանքերին, ՈՒզբեկստանը դեռևս համառորեն «թյուրքական խաղեր» չի խաղում, իսկ գազով հարուստ Թուրքմենստանի համար էթնիկ եղբայրների հետ աննշան ինտրիգներն առայժմ ժամանակավոր քմայքից այն կողմ չեն անցնում։ Իրոք, թյուրքախոս պետությունների ու մի շարք այլ խոշոր տերությունների միություն ստեղծելու նկատմամբ վերաբերմունքը միանշանակ չէ։ Ոմանց համար միասնական դաշնախմբի մեջ միավորումը հակասում է թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ ռազմավարական սեփական շահերին։ ՈՒրիշները համարում են, որ նման միավորումը կապահովեր տարածաշրջանի կայունությունը և յուրատեսակ բաժանարար գոտի կդառնար մի կողմից Չինաստանի ու Հնդկաստանի, մյուս կողմից` Եվրոպայի ու Ռուսաստանի միջև։ Բայց ինչ էլ լինի, «թյուրքական գործը» տեղում չի դոփում և ամեն պահի կարող է պահանջարկված լինել, այդ թվում` համընդհանուր աշխարհաքաղաքական խաղերու
մանրամասն
Դարերի ընթացքում, որոշակի ընդհատումներով այս մասին մարդկությանը զգուշացրել են, ահաբեկել, երբեմն էլ նույնիսկ դրանց հաշվին մարգարեություններ արել, ու զարմանալին այն է, որ երբեմն դրանք իրականացել են։ Ի՞նչ է այդ երևույթի անունը, որ բազմազբաղ մարդկությունն այդչափ ուշադրության է արժանացրել։ Ազգերի մեծ մասը դրանք անվանում է «կոմետա», հայերս՝ «գիսաստղ», որ նշանակում է պոչավոր աստղ։ Դիպուկ անուն ենք հնարել, քանի որ այդ անկոչ հյուրերն իրենց հետևից լուսավոր, մազանման պոչեր են ունենում։ Դրանց հայտնվելը երկնակամարում մեծ մասամբ սնոտիապաշտության մակընթացություն է առաջ բերել բոլոր ազգերի մոտ, սկսած գիտնական-աստղաբաններից, վերջացրած սարերի հովիվներով։ Երբեմն էլ զերծ չեն մնացել նույնիսկ հոգևոր հովիվները։ Օրինակ, երբ 1453 թ. թուրքերը գրավեցին Կոստանդնուպոլիսը և Այա Սոֆիա տաճարը վերածեցին մզկիթի, ողջ քրիստոնեական աշխարհը վրդովմունքի մեջ էր։ Հենց այդ ժամանակ էլ երկնքում հայտնվեց հերթական գիսաստղը։ Հռոմի պապ Կալիստրատոս Երրորդը լուսավոր պոչը խաչի նմանեցրեց, իսկ թուրքերը` յաթաղանի։ Բայց քանի որ դիմացը հզոր պետություն
մանրամասն
Արխիվ
Ներդաշնակ կյանք
Copyright
? 2008
"Irates de facto" biweekly newspaper. All rights reserved.
Design and programing Sergey Balayants
"Irates de facto" biweekly
site administrator Hamlet Hakobyan