11 սեպտեմբերի, 2010թ.
Untitled Document
  Գլխավոր էջ
  Քաղաքական
  Հարցազրույցներ
  Հոգևոր
  Սոցիալական
  Տնտեսական
  Սպորտ
  Մշակույթ
  Ծաղրանկարչի կսմիթ
  Ասում են ...
  Լուրեր
  Մեր մասին
  Հետադարձ կապ


 "Iravunk de facto" biweekly newspaper

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ ՄԱՏՅԱՆԻՑ


Իրոք, աստվածապաշտությունը շահի մեծ աղբյուր է նրանց համար, ովքեր գոհ են իրենց վիճակից. որովհետև ոչինչ չբերեցինք աշխարհ, ոչ էլ պիտի կարողանանք տանել։ Այլ ունենք կերակուր և հանդերձներ, ու դրանցով էլ բավականանանք։ Իսկ ովքեր հարստանալ են ուզում, ընկնում են փորձության, որոգայթի և բազում անմիտ ու վնասակար ցանկությունների մեջ, որոնք ընկղմում-տանում են մարդկանց դեպի կործանում և դեպի կորուստ, որովհետև բոլոր չարիքների արմատը փողասիրությունն է, որին ոմանք ձգտելով` մոլորվեցին հավատից և իրենք իրենց գցեցին բազում ցավերի մեջ։
Ա Տիմոթեոսին 6. 6-10

ԱՂՈԹԱՐԱՆ


ԱՂՈԹՔ ՆԵՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ
Տե՛ր Աստված, իմ աղաղակը
թող Քեզ հասնի։ Մի՛ շրջիր
լույս երեսդ ինձ նման
խավարյալից ու
նեղությանս այս պահին
մոտեցրու ինձ Քո ականջը։
Բժշկի՛ր ինձ, Տե՛ր, և ես
բուժված կլինեմ, փրկի՛ր
ինձ, Տե՛ր, և ես փրկված
կլինեմ, քանզի Դո՛ւ ես իմ
պարծանքն ամենայն ժամ.
ամեն։



 "Iravunk de facto" biweekly newspaper




 "Iravunk de facto" biweekly newspaper
 
12/03/2010
ԺԱԿ-ՀԱԿՈԲԸ ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏՈՒՄ

Այս վկայությունը պատմել է գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը։ Ֆրանսիայի Պրովանսում նա ցուցահանդես է բացում։ Տեղացի հայ Հովհաննես Մենզիլջյանը ցուցահանդեսի հայտագիրը փողոցում կարդալով, տեսնելով, որ գեղանկարիչը հայ է, շտապում է հանդիպել, ծանոթանալ։ Եվ Նիկոլին պատմում է իր որդու մասին։
Ողջ շարադրանքը, ըստ Աստծո օրենքների, ակամա մեղք գործելու պատմություն է։ Բայց որ Աստված իր մարդասիրությամբ մեր բոլոր մեղքերը, բացի Սուրբ Հոգու դեմ եղածից, ներում և Քրիստոսով սքանչելիքներ և օրհնանք է գործում մեզ համար, այդ մասին է խոսքը։ Այսինքն` ոչ թե օրենքի դատաստանն է հրաշք, այլ Քրիստոսը, որ ներում և ի բարին է աճեցնում մեզ:
Երիտասարդ տարիներին Հովհաննեսը Փարիզում սիրահարվում է մի ֆրանսուհու։ Ապա ինչ-որ պատճառով գժտվում են, և Հովհաննեսը ֆրանսուհուն թողնելով՝ ամուսնանում է մի հայ աղջկա հետ և ապրում Պրովանսում, որտեղի ծնունդ էր։ Ֆրանսուհուն այլևս չի հանդիպում։ Ֆրանսուհին Հովհաննեսից երեխա է ունենում, անունը դնում Ժակ (Հակոբ)։ Հովհաննեսի մտքով անգամ չի անցնում, թե ֆրանսուհին իրենից հղիացել է։ 
Մայրն էլ իր հերթին որդուն չի ասում, որ նրա հայրը հայ է։ Սակայն Հայաստանի մեծ երկրաշարժի օրերին Ժակ-Հակոբը, որ արդեն հասուն տղա էր, անսպասելիորեն սկսում է հետաքրքրվել Հայաստանով։ Այդ հետաքրքրությունն ավելի է մեծանում, երբ սկսվում է արցախյան շարժումը։ Հակոբը հեռուստառադիո տեղեկություններով հեռվից շարունակ հետևում է, թե ինչեր են կատարվում Հայաստանում և Արցախում։ Հակոբի մեջ արթնացել էր արյան հիշողությունը, աստվածային ժառանգավորության սրբազան հրաշքը։ Մայրը, ի վերջո, տեսնելով, որ Հակոբը գլխովին տարված է Հայաստանով ու Արցախով, այլևս չի դիմանում:
-Տղա՛ս,- ասում է,- ես ուզում էի, որ դու ֆրանսիացի մեծանաս, սակայն բան չստացվեց, Աստծո կամքն իրենն անում է։ Լավ է այդ կամքին խոնարհվել ու ենթարկվել, քան իզուր հակառակել։ Պիտի խոստովանեմ, որ Հայաստանով ու Արցախով հետաքրքրվելդ պատահական չէ, որովհետև քո հայրը հայ է։ Դու հայի որդի ես:
-Որտե՞ղ է ապրում հայրս։
-Չգիտեմ։ Նա տեղյակ էլ չէ, որ որդի ունի։
-Հորս անպայման կգտնեմ,- խոստանում է Հակոբը։- Բայց քանի որ հայ եմ, այժմ իմ տեղն Արցախում է։ Գնում եմ պատերազմ։
Եվ Հակոբը գալիս է Արցախ։ Չորս տարի անցկացնում է պատերազմում։ Ապա արցախցի մի աղջկա սիրահարվելով, ամուսնանում է, կնոջն իր հետ տանում Փարիզ։ Արդեն երկու դստրիկ ունի։ Տարվա մի մասը Փարիզում են ապրում, մյուս մասը՝ Արցախում։ 
Հակոբը որոնում և իր հայր Հովհաննեսին էլ է գտնում, Հովհաննեսին, որ Հայաստանում դեռ չէր եղել։
-Մի երիտասարդ զանգեց, ասաց հայ է, ուզում է հանդիպել,- խոստովանում է Հովհաննեսը։- Հանդիպեցինք։ Արցախի բարբառով էր խոսում։ Ասաց. «Ես քո սիրո պտուղն եմ, հա՛յր։ Իմանալով, որ հայ եմ, գնացի Արցախ, պատերազմեցի և հաղթանակած, ահա վերադարձել եմ»։
-Քո որդին արցախյան պատերազմի հաղթող, Արցախի փեսա, մի՞թե ամոթ չէ, որ Հայաստանն էլ դեռ չես տեսել,- հանդիմանում է գեղանկարիչը Հովհաննեսին։
Եվ Հովհաննես Մենզիլջյանն ու նրա եղբայր Էդուարդ Մենզիլջյանը, Հակոբ Մենզիլջյանի մեջ արթնացած Աստծո ժառանգավորության հրաշքի շնորհիվ, իրենց ընտանիքներով գալիս են Հայաստան: Գալիս են արդեն որպես ազատամարտում հաղթանակողի մերձավորներ։ Տեսնում են սրբազան հայրենիքը և... շարունակում առավել հաճախակի գալ։
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ

Հ. Գ. -Երբ այս մասին պատմեցի արձակագիր Հովիկ Վարդումյանին, որ արցախյան կամավորական ջոկատներից մեկի հրամանատարն էր, ասաց. «Մեր կողմից որպես կամավոր եկել կռվում էին ուզբեկ ու չուվաշ, լատիշ և ուկրաինացի, վրացի: Կազակների խումբ կար: Եվ բոլորն էլ սկսել էին խոսել արցախյան բարբառով: Բնական է, բազմաթիվ կամավոր հայեր ունեինք տարբեր մեծ պետություններից»:
«Մեր բարոյականությունն առավել էր, քան մեր հակառակորդինը, այդ պատճառով մենք հաղթեցինք»,- ասել է Վազգեն Սարգսյանը:
Ճշմարիտ որ, երբ հակառակորդ բանակում այլազգի վարձկաններ էին, նույն ժամանակ մեր բանակում այլազգի կամավորներ էին, որ Աստծո կամոք կռվում էին Արցախի համար, ինչպես սեփական հայրենիքի: Օրհնյա՜լ է Տերը: Ամե՜ն:

 


ՕԳՆԵԼ ՄԱՐԴՈՒՆ ՆՇԱՆԱԿՈՒՄ Է ՆՐԱ ՔԱՅԼԵՐՆ ՈՒՂՂԵԼ ԴԵՊԻ ՓՐԿՈՒԹՅՈՒՆ
20/07/2010

ՀՈԳՈՒ ԿԵՆԴԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՎԱՌ ԱՊԱՑՈՒՅՑԸ
02/07/2010

ՀՈԳՈՒ ԿԵՆԴԱՆՈՒԹՅԱՆ ԱՄԵՆԱՎԱՌ ԱՊԱՑՈՒՅՑԸ
29/06/2010

«ՄԵՐ ԽԱՉՎԱԾ ՓՐԿՉԻ ՅՈԹ ԽՈՍՔԵՐԸ»
29/06/2010

«ԵԹԵ ԿԻՆԸ ՀՂԻ Է, ԹՈՂ ՉԿԵՆԱԿՑԻ ՄԻՆՉԵՎ ԵՐԵԽԱՅԻ ԾՆՎԵԼԸ»
22/06/2010



Armenian sport news

 "Iravunk de facto" biweekly newspaper
Լրահոս
ԱԴՐԲԵՋԱՆԻ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՆՇՎԵԼ ԵՆ ՀԵՏԱԳԱ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՆՈՐ ՀՈՐԻԶՈՆՆԵՐ
«ՄԱՀՃԱԿԱԼՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ Է, ԲԱՐՁԸ` ՈՉ»
ԱՇՈՒՆԸ, ՔԱՄԻՆ ԵՎ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
ՀԱՄԱՍԵՌԱՄՈԼՈՒԹՅՈՒՆՆ ԱՎԵԼԻ ՈՒ ԱՎԵԼԻ Է ՎԱՐՔԱԳԾԻ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ԵՎ ԸՆԴՈՒՆԵԼԻ ՏԱՐՐ ԴԱՌՆՈՒՄ
ՍԵՐԺՆ ՈՒՇԱՑԵ՞Լ Է...
ՄԻ «ՄՌԹՎԻՐ», ՈՐ «ՉՄՌԹՎԵՍ»
«ԱՅԼ ԵՐԱԶՆԵՐ ՏԵՍԵՔ ԳԻՇԵՐԸ. ՄԻ ՑԱՏԿՈՎ ԵՐԵՎԱՆԸ ԳՐԱՎԵԼԸ ՖԻԿՑԻԱ Է»
«ՀԱԿ-Ը ԿՈՐՑՐԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՎԱՂՎԱ ՔԱՂԱՔԱՑՈՒ` ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՁԳՏՈՂ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ»
ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾՆԵՐԻ ԵՐԿԻՐ, ՀԱՅԱՍՏԱՆՍ
...ՈՐ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԵՐ ՉՄՆԱՆ
ԼՐՏԵՍԱԿԱՆ ԿԱՐՈՒՍԵԼԸ ՃԱՔԵՐ Է ՏԱԼԻՍ
ՀԱՐԱՎԱՅԻՆ ԿՈՎԿԱՍԻ ԴԵՐԸ ԱՄՆ-Ի ՆԱՎԹԱՅԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ
«ԵՐԲ ՄԵՆՔ ՓՈՐՁԵՑԻՆՔ ՄԵԶ ՀԱՄԱՐ ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ԱՅՍՕՐՎԱ ԹՈՒՐՔԻԱՆ, ԳՏԱՆՔ 100 ՏԱՐԻ ԱՌԱՋՎԱ ԹՈՒՐՔԻԱՆ»
«ՄԵՆՔ ԿՈՐՑՐԵԼ ԵՆՔ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ՈՐՈՇԱԿԻ ՄԱՍԻ ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆԸ»
ՈՒՄ Է ՁԵՌՆՏՈՒ «ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՏՔԸ»

Արխիվ




 Ներդաշնակ կյանք

Copyright © 2008
"Iravunk de facto" biweekly newspaper. All rights reserved.
Design and programing
Sergey Balayants

"Iravunk de facto" biweekly
site administrator
Hamlet Hakobyan
Գլխավոր էջ | Քաղաքական | Տնտեսական | Սոցիալական | Մշակույթ | Լուրեր | Հետադարձ կապ